Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ՆԱԶԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1988թ. հուլիսի 3-ին, Երևանում: Պարուհի Աննա Քալաշյանի քույրն է, դերասան Արթուր Գեղամյանի կինը: 2005թ. ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 2006-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Տիգրան Գևորգյանի արվեստանոցում: Ուսման ընթացքում խաղացել է Լ.Տոլստոյի «Ոսկե բանալին», Բենեդետտիի «Ես քեզ այլևս չեմ ճանաչում», Մ.Սարտրի «Ճանճերը» ներկայացումներում: 2010թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Վ.Ստեփանյանի «Հանճարի անճարակները» (Աղջիկ), Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Մրգավաճառ), «Բրեմենյան երաժիշտները» (Կատու), Ա.Տոլստոյի «Ոսկե բանալի» (Պիերո), Ֆ.Սագանի «Բարև թախիծ» (Սեսիլ), Ռ.Կալինսկու «Հրեշը լուսնի վրա» (Սեդա) և այլն: Նկարահանվել է Ա.Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմում, «Ծաղկապար» կարճամետրաժ ֆիլմում, ինչպես նաև` մի շարք հեռուստանախագծերում, գովազդային հոլովակներում: