Գևորգ Աքիմյան

Թարգմանիչ

Ջավախեցի

Արձակագիր, լրագրող

Ֆրունզե Ելանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արտավազդ Փելեշյան

Կինոռեժիսոր

Ռաֆայել Գասպարյանց

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Գրիգոր Մարիկյան

Բեմանկարիչ, գրաֆիկ

Շմավոն Շմավոնյան

Գեղանկարիչ

Աշոտ Ազատյան

Գեղանկարիչ

ԴերՀովա

Կոմպոզիտոր

 

 

 

 

ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

Դերասան

7 դեկտեմբեր, 1924 - 25 փետրվար, 2004

Ծնվել է Բաքվում: 1950թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նույն թվականից սկսել է դերասանական գործունեությունը Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1954թ-ից եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի, 1967-90թթ` Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան: 1990թ-ից կրկին վերադարձել է Գ.Սունդուկյանի անվան թատրոն: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (Կոռնովալի դուքս), Մ.Շատրովի «Հանուն հեղափոխության» (Դերժինսկի), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Արթին աղա), Ի.Ֆրանկոյի «Գողացված երջանկություն» (Միկոլա), Օ.Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել» (Ագաբո) և այլն: Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրել է Մ.Տվենի «Թոմ Սոյերի արկածները» և «Աղքատն ու արքայազնը» ստեղծագործությունները: 1955թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Ոսկե ցլիկը» (1955թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Խնձորի այգի» (1985թ.) և այլն: 1980թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար