ՄԱՐԻ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 14-ին, Երևանում: Դերասան Արմեն Սանթրոսյանի դուստրն է: 1995թ. ավարտել է Երևանի Ս.Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցը: 1996թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին` Երվանդ Ղազանչյանի արվեստանոց, այնուհետև տեղափոխվել է դերասանական բաժին` Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոց: 2000թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասանուհի: 2001-04թթ աշխատել է  նաև «Նորք» երիտասարդական թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Սանթրոսյանի «Ճառ ասենք, թե» (Խդո), «Հրաշագործ սրինգը» (Աղջիկ), «Դալար շիվեր» (Գայանե), «Հնարամիտ ծաղրածուն» (Մինիստրուհի), Ռ.Մարուխյանի «Չի կարելիի արկածները» (Ստախոս և Ծույլիկ), Սոֆոկլեսի «Անտիգոնե» (Քաղաքացի), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Գիժ), Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Ծաղկավաճառ), «Հանճարի անճարակները» (Չարչի Վարսիկ), Զ.Խալափյանի «Դպրոցական կատակերգություն» (Աշակերտուհի), Ս.Խալաթյանի «Հրադադար» (Սալբի), Վ.Ստեփանյանի «Պարոն լրտեսի հետքերով» (Կախարդ պառավ), «Ալի Բաբան և 40 ավազակները» (Ֆրիդա), Ա.Քալանթարյանի «Հանրապետության օրինավոր քաղաքացի» (Մանկատան դաստիարակ), Ա.Դուդերևի «Արքայազն Մամա Բուկ» (Լյուսկա), Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչ» (Ուսուցչուհի), «Ուղիղ հարյուր համբույր» (Տիկնիկ Անդերսեն) և այլն: Նկարահանվել է «Հայ TV» հեռուստաընկերության «Պատուհանից այն կողմ», «Արմենիա» հեռուստաընկերության «Մի կաթիլ մեղր», «Երևան» հեռուստաընկերության «Մանկապատում» հաղորդաշարերում և ստացել «Մանկապատումի անկեղծություն» անվանակարգի մրցանակ: 2010թ-ից աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես ֆիլմերի կրկնօրինակող:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար