Յոզեֆ Նիկորովիչ

Կոմպոզիտոր

Նվարդ Ափինյան

Հրապարակախոս, թարգմանիչ

Աղասի Վարդանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արև Բաղդասարյան

Պարուհի, երգչուհի

Լուսիկ Քոշյան

Երգչուհի

Ռաֆիկ Եղոյան

Ճարտարապետ

Վրեժ Իսրայելյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Մանասյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մարիաննա Մխիթարյան

Դերասանուհի

Ռաֆայել Հովհաննիսյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արա Հակոբյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Մարինա Մարտիրոսյան

Պարուհի, պարուսույց

Ռոբերտ Գասպարյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ՏԱԹԵՎԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1980թ. փետրվարի 25-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1997թ. ավարտել է Տամբովի թիվ 34 միջնակարգ դպրոցը: 1997-98թթ սովորել է Տամբովի Դերժավինի անվան պետական համալսարանի, 1998-2001թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տիկնիկային թատրոնի դերասան ֆակուլտետում: 1999-2001թթ աշխատել է Երևանի «Մետրո» թատրոնում` որպես դերասանուհի, որտեղ խաղացել է Մ.Պանյոլի «Տոպազ» և Կոնստանտինովի, Ռաստերի «Դիոգեն» ներկայացումներում: 2001թ-ից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային և Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոններում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներրից են` Հ.Թումանյանի «Անբան Հուռի» (Հուռիի մայր), Վ.Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» (Ադրիանա), Ֆ.Վոլկովի «Բեթխեհեմի աստղի տակ» (Հրեշտակ), Լ.Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» (Սև թագուհի), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Ռանևսկայա), Մ.Ցվետաևայի «Երկնագույն երկրագունդ» (Ցվետաևա), Ա.Հերնիի «Սիլվիա» (Քեյթ), Ա.Գրիբոեդովի «Խելքից պատուհաս» (Սոֆիա), Ա.Շիրվանզադեի «Արմենուհի» (Արմենուհի), Գ.Սլուցկիի «Մոլագարը» (Կին) և այլն: Մասնակցել է թատերական բարձրագույն դասընթացների Բոլոնիայում և Երևանում, ինչպես նաև` հետևյալ նախագծերին` Ս.Շահվերդյանի «Փսիխոզ 4.48» (2007թ.), Ռավենհիլլի «Կորցված դրախտ» (2008թ.), Ս.Մելիք-Հովսեփյանի «Ազատամիտը» (2008-09թթ), Instabili Vaganti «Քարերի պատմությունը» (2010թ.): Մասնակցել է թատերական և կինոփառատոների Բելոռուսում, Ռումինիայում, Բուլղարիայում, Թուրքիայում, Սերբիայում, Հունգարիայում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի), ինչպես նաև` երևանյան «Հայֆեստ» թատերական փառատոնին: Նկարահանվել է «Հերոստրատ» (2001թ.), «Աննա Կարենինա» (2007թ.), «Ձմռան խնձոր» (2009թ.), «Հինգ բանաստեղծություն» (2009թ.), «Equilibrium» (2011թ.), «100 միլիոնի սպանություն» (2012թ.), «Չղջիկներ» (2012թ.) ֆիլմերում և Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Աննա» հեռուստասերիալում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար