Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Դերասան

9 սեպտեմբեր, 1920 - 4 դեկտեմբեր, 1985

Ծնվել է Թուրքիայի Ասիան քաղաքում: 1932թ. տեղափոխվել է Հայաստան: 1937թ. ընդունվել է Վավիկ Վարդանյանի գլխավորած թատերական ստուդիա: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Էջմիածնի շրջանային պետական թատրոնում: 1945թ-ից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան, որտեղ մարմնավորել է մի շարք մեծ ու փոքր դերեր: Խաղացել է Դ.Գազազյանի «Խաչատուր Աբովյան» (Սողոմոն վարժապետ), Ա.Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա» (Ստախովիչ), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Թովմաս), Ա.Դյումայի «Երեք հրացանակիրները» (Բոնասյե), Կ.Մինցի, Վ.Կրեպսի «Հռչակավոր կապիտանների ակումբը» (Բլեկբորն), Մ.Շաթիրյանի «Երաժշտախումբ» (Կիրակոս), Լ.Վոյնիչի «Բոռ» (Խոստովանահայր), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի), Վ.Հյուգոյի «Թշվառները» (Թենարդիե), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Շմագա), «Հորձանուտ» (Պերեյարկով) և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Տժվժիկ» (1961թ.), «Խաղավարության վնասները» (1964թ.), «Ձախորդ Փանոս» (1969թ.), «Հույսի աստղ» (1978թ.), «Հող և ոսկի» (1984թ.) ֆիլմերում: Թատրոնի աշխատանքներին զուգահեռ, հեռակա կարգով ավարտել է Երևանի գեղարվեստաատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար