Սիմոն Ճուլարտյան

Բանահավաք, բանասեր

Հովսեփ Աթաբեկյանց

Հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Տիգրան Խրլոպյան

Մշակութային գործիչ, արձակագիր

Արշալույս Գույումջյան

Դերասանուհի, մշակութային գործիչ

Արմեն Գուլակյան

Բեմադրիչ, դրամատուրգ

Մարիամ Ասլամազյան

Գեղանկարչուհի

Առլեն Ֆրենսիս

Դերասանուհի

Գուրգեն Հովնան

Գրականագետ

Անջելո Էֆրիկյան

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Աիդա Դումանյան

Օպերային երգչուհի

Վահե Ահարոնյան

Դաշնակահար

Սուսաննա Կարապետյան

Երգահան, քանոնահար

Ռուբեն Եսայան

Քանդակագործ

Հովհաննես Զատիկյան

Արձակագիր, պատմաբան

Անահիտ Ֆլջյան

Արվեստաբան

Արարատ Սարգսյան

Գեղանկարիչ

Ալբինա Համբարձումյան

Երգահան, երաժիշտ

 

 

 

 

ԱՐՇԱՎԻՐ ՂԱԶԱՐՅԱՆ

Դերասան

25 սեպտեմբեր, 1914 - 7 նոյեմբեր, 1995

Ծնվել է Այնաձոր (այժմ` ՀՀ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր) գյուղում:1932-35թթ մասնակցել է Կաուչուկի գործարանի թատերախմբի աշխատանքներին: 1935թ. մասնակցել է Արմեն Գուլակյանի ղեկավարած թատերական 6-ամսյա դասընթացներին: Ավարտելով որպես դերասան` աշխատանքի է անցել Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: 1939-41թթ աշխատել է Կոտայքի շրջանային պետական թատրոնում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ), որից հետո, կրկին վերադարձել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն: Խաղացել է մի շարք ներկայացումներում, որոնցից են` Հ.Թումանյանի «Գիքոր» (Համբո), Դ.Ղազազյանի «Խաչատուր Աբովյան» (Ներսես Աշտարակեցի), Վոյչինի «Բոռ» (Արթուր Մոնտանելի), Շիլերի «Սեր և խարդավանք» (Միլլեր), Գ.Յաղջյանի «Ոսկի քաղաք» (Ծերուն հայրիկ), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սուրաթով), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սաղաթել, Էլիզբարով), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով, Դուդուկին) և այլն: Կերտել է ավելի քան 100 թատերական դեր: Նկարահանվել է «Տժվժիկ», «Արևիկ», «Խոշոր շահում» և այլ ֆիլմերում: Հեղինակել է մի շարք պիեսներ` «Ցասման Մհեր», «Երեք գիշեր», «Լուսաբաց» և այլն: 1955թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար