Եղիա Թովմաճան

Բանաստեղծ, հայագետ, թարգմանիչ

Գուրգեն Գեն

Դերասան

Սոկրատ Կարա-Դեմուր

Արձակագիր, դրամատուրգ

Հենրիկ Սիրավյան

Գեղանկարիչ

Ելենա Ալեքսանյան

Գրականագետ, թարգմանիչ

Գաստելլո Գասպարյան

Բեմանկարիչ, գրաֆիկ

Աշոտ Մարտիրոսյան

Գեղանկարիչ

Աիդա Սարգսյան

Երգչուհի

Հայկ Մարության

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1947թ. մայիսի 17-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): Հաճախել է թիվ 10, այնուհետև` Դիլիջանի միջնակարգ, ապա` Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց: Խաղացած առաջին դերը եղել է 4-րդ դասարանում, երբ բեմադրվել է Հ.Թումանյանի «Անուշ» ստեղծագործությունը, որտեղ կերտել է Մոսիի դերը: 1963թ., երբ Կիրովականում հիմնադրվել է Պատանի հանդիսատեսի թատրոնը, նա ընդունվել է աշխատանքի թատրոն, որտեղ խաղացել է բազում դերեր: 1966թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, սակայն երկու ամիս անց հեռացվել է` վատ վարքի պատճառով: 1969-71թթ սովորել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի հեռակա բաժնում, միևնույն ժամանակ աշխատել լամպերի գործարանում: 1971թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ և սովորելուն զուգընթաց, աշխատել է Հայէլեկտրոգործարանում: Հետագայում Գրետա Մեջլումյանի և Վրույր Հարությունյանի հետ ստեղծել է «Բոհեմ» կամերային թատրոնը, որտեղ նաև խաղում է: Աշխատում է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Զուգահեռ աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դոցենտ է: Նկարահանվել է «Գնչու Ազա» (1987թ.), «Անապատ» (1991թ.), «Որտեղ էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ծովահենների իշխանություն» (1994թ.), «Անավարտ ղարաբաղյան օրագիր» (1995թ.), «Հերոստրատ» (2002թ.), «Շեմ» (2002թ.) և այլ ֆիլմերում: Արժանացել է մի շարք պարգևների և մեդալների, 2009թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար