ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1964թ. մարտի 17-ին, Թբիլիսիում: Սովորել է տեղի թիվ 91 միջնակարգ դպրոցում: 1985թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է Երևանի և Թբիլիսիի մի շարք թատրոններում` որպես դերասան: Երկար տարիներ հանդես է եկել Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 2004թ-ից աշխատում է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` «Փշրված շղթա» (Ալի), Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Ստեփան), Ա.Շիրվանզադեի «Արմենուհի» (Սամսոն Ալադյան), Գ.Մոպասանի «Կտակ» (Պարոն Կոշլեն), Ա.Ցագարելիի «Խանումա» (Իշխան Պանտիաշվիլի), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Դատավոր), «Աղջիկը` նվեր» (Սևադա), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Լիպովեցկի) և այլն: Մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների Բրեստում, Մոսկվայում, Կալինինգրադում, Տոմսկում և այլն: Թատերագետների կողմից բարձր գնահատականին են արժանցել նրա «Ամոկ», «Ձեզ եմ դիմում…» մոնոներկայացումները: Վերջինս դարձել է Բրեստի «Բելայա վեժա» թատերական փառատոնի դափնեկիր, իսկ 2013թ. Կիևի «Վիդուլյա» միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Գրան Պրի» մրցանակի: Նկարահանվել է «Գարեգին Նժդեհ» (2012թ.), «Մեր սրտի տնակը» (2014թ.) գեղարվեստական ֆիլմերում, «Կյանքի գինը» (2009թ.), «Հանուն սիրո» (2011թ.), «Երեք կյանք» (2013թ.) և այլ հեռուստասերիալներում: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար