
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ԳՐԻԳՈՐ ՅԱՂՋՅԱՆ

2 դեկտեմբեր, 1916 - 12 հունվար, 1983
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1931թ. ընդունվել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոնի ստուդիան։ Մինչև 1956թ. աշխատել է հանրապետության տարբեր քաղաքների թատրոններում։ 1931-34թթ եղել է Լենինականի դրամատիկական (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), 1936-40թթ` Կիրովականի դրամատիկական (այժմ՝ Վանաձորի Հ.Աբելյանի անվան), 1944-47թթ` Ստեփանավանի թատրոնների դերասան: 1941թ. նկարահանվել է «Սովետական լեզվի դասընթաց» կարճամետրաժ ֆիլմում: 1959թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացները։ Նրա անդրանիկ «Զոյա» պիեսը 1942թ. բեմադրվել է Երևանում, այնուհետև՝ Անդրկովկասի հայկական թատրոններում։ Առավել ճանաչում են գտել նրա «Վաճառված տուն» (բեմադրված՝ 1949թ.), «Արևածագին» (բեմադրված՝ 1950թ.), «Ոսկի քաղաք» (բեմադրված՝ 1951թ.), «Մարդը» (բեմադրված՝ 1953թ.), «Կյանքի շեմին» (բեմադրված՝ 1954թ.), «Գարնան շունչը» (բեմադրված՝ 1956թ.), «Մի կաթիլ արև» (բեմադրված՝ 1968թ.) պիեսները։ «Գիշերային հրաշք» պիեսը 1957թ-ից բեմադրվել է Խորհրդային Միության 18 թատրոններում (Մոսկվայի թատրոն, Կիևի պատանի հանդիսատեսի թատրոն և այլն)։ Հրատարակվել են նրա «Արայիկը կազդուրվում է» (1970թ., մանկական) և «Կյանքի իրավունք» (1978թ.) պիեսների ժողովածուները, ինչպես նաև առանձին գործեր։ 1959թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1966-82թթ ղեկավարել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գրական բաժինը: 1954թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: