Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԷԼԲԱԿՅԱՆ

Դերասան

19 նոյեմբեր, 1923 - 26 հուլիս, 1975

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Սովորել է տեղի թիվ 8 միջնակարգ դպրոցում: 1938թ. բռնադատվել է: 1943թ. ստալինյան ճանբարից զորակոչվել է պատերազմ: Ծառայել է Վլադիվոստոկ քաղաքում, մասնակցել է Ճապոնիայի դեմ պատերազմին: 1945-47թթ ծառայել է Սախալինում` որպես նավաստի: 1948-51թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում: Աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոններում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Գևո), Բ.Աֆինագենովի «Մաշենկա» (Սենյա), Հ.Թումանյանի «Ոսկե քաղաք» (Գլաշաթայ), Լ.Լագինի «Ծերուկ Խոտաբիչ» (Ոստիկանապետ), Մ.Շաթիրյանի «Երաժշտախումբ» (Բախշո), Յ.Լյուբիմովի «Քարե սիրտ» (Միխաել Աժդահա), Ա.Դյումայի «Երեք հրացանակիրներ» (Ռոշֆոր), Ի.Կալմանի «Մոնմարտրի Մանուշակը» (Պարիջի), Ժ.Հարությունյանի «Ծաղիկների աշխարհում» (Արշակ Զանգունի), Ա.Պետրովի, Ա.Չերնովի «Երեք ուսանողներ էին» (Բորիս), Գ.Չալիկյանի «Մարսեցի փեսան» (Սիմոն), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Արտաշես), Ա.Արաքսմանյանի «Երրորդ հարկից գլխիվայր» (Մացակ), Օ.Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել» (Դիտո) և այլն: Նկարահանվել է «Երաժշտախմբի տղաները», «Սայաթ-Նովա», «Ում է ժպտում կյանքը», «Աղքատի պատիվը», «Գիշեր ու ցերեկ», «Մենք ենք, մեր սարերը», Ռ.Բիկովի «Հեռագիր» գեղարվեստական ֆիլմերում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար