
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆ

Ծնվել է 1987թ. օգոստոսի 26-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը: 1994-2001թթ սովորել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում` Գեղունի Չթչյանի դասարանում: 2001-04թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի բաժնում, 2004-10թթ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան: 1997թ., 1999թ. և 2000թ. դարձել է Ա.Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների մրցույթ-փառատոնի դափնեկիր: 2007թ. մասնակցել է «Հայսուպերսթար» հեռուստանախագծին: 2008թ. դարձել է «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակակիր: 2009թ-ից աշխատում է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մեներգիչ: Հանդես է գալիս «Իրական պատմություն», Կոմիտասի «Եկել եմ» և մանկական «Ուախ նոտաներ» մյուզիքլներում: Հեղինակել է մի շարք երգերի երաժշտություններ և խոսքեր: Համագործակցել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Սոֆի Մխեյան, Միհրան Ծառուկյան, Սիլվա Հակոբյան, Անահիտ Շահբազյան, Անդրե, Արթուր Իսպիրյան և այլք: