Յոզեֆ Նիկորովիչ

Կոմպոզիտոր

Նվարդ Ափինյան

Հրապարակախոս, թարգմանիչ

Աղասի Վարդանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արև Բաղդասարյան

Պարուհի, երգչուհի

Լուսիկ Քոշյան

Երգչուհի

Ռաֆիկ Եղոյան

Ճարտարապետ

Վրեժ Իսրայելյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Մանասյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մարիաննա Մխիթարյան

Դերասանուհի

Ռաֆայել Հովհաննիսյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արա Հակոբյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Մարինա Մարտիրոսյան

Պարուհի, պարուսույց

Ռոբերտ Գասպարյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ԺԱՆ ԷԼՈՅԱՆ

Դերասան, ասմունքող

18 փետրվար, 1912 - 3 մարտ, 1984

Ծնվել է Խնուս գավառի Էլպիս գյուղում: 1929-31թթ սովորել է Լենինականի թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) դրամատիկական ստուդիայում: 1931-33թթ եղել է Կիրովականի թատրոնի (այժմ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան թատրոն) դերասան: 1933-58թթ աշխատել է Լենինականի թատրոնում և եղել է տեղի ֆիլհարմոնիայի տնօրենը: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Լ.Միքայելյանի «Վարազդատ» (Վարազդատ), Վ.Փափազյանի «Ժայռ» (Ալեքսանդր), Շիլլերի «Ավազակներ» (Ֆրանց), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Դ.Դեմիրճյանի «Երկիր հայրենի» (Գագիկ թագավոր), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա Գեղեցիկ) և այլն: 1958թ. տեղափոխվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ խաղացել է Գ.Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը» (Եզովպոս), Վ.Դավթյանի «Մհերի դուռը» (Քեռի Միրո) և այլ ներկայացումներում: Լայն ճանաչում է գտել նաև ասմունքով` Խ.Աբովյանի «Վերք Հայաստանին», Ե.Չարենցի «Խմբապետ Շավարշը», Խ.Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը», Պ.Սևակի «Անլռելի զանգակատունը», Գ.Էմինի «Սա­սունցիների պարը» և այլն: Հանդես է եկել նաև որպես բեմադրիչ: 1960թ-ից նկարահանվել է կինոյում` «Հյուսիսային ծիածան», «Հարսնացուն հյուսիսից», «Դեռ ապրում ենք», «Եռանկյունի» և այլն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1965թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար