Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐՓԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1987թ. հունվարի 11-ին, ՀՀ Մասիս քաղաքում: 2002-08թթ սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2005-07թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից հաղորդավարության դպրոց-ստուդիայում: 2007-08թթ աշխատել է «Պրոքսի» կազմակերպությունում և զբաղվել հեռուստատեսային նախագծերի կազմակերպչական հարցերով, 2008-10թթ` «Մյուզիքլ» նախագծում: 2009-10թթ սովորել է Հեռուստառադիոհաղորդավարների դպրոցում` Սուսաննա Ալեքսանյանի ղեկավարությամբ: 2009-11թթ  աշխատել է ավագ դպրոցում` որտեղ սովորողների հետ կազմակերպել է տարբեր միջոցառումներ: 2010-11թթ պրակտիկա է անցել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնում: 2011-12թթ աշխատել է «12» հեռուստաընկերությունում` որպես լրատվական մեկնաբան: 2012թ-ից աշխատում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար և լրագրող: Մասնակցել է մասնագիտական և ուսուցողական տարբեր դասընթացների: 2004-10թթ հիմնել և ղեկավարել է «Մասիս» բարեգործական հ/կ, որn զբաղվել է սոցիալապես խոցելի խավի բարելավմամբ և երիտասարդների մշակութային կյանքի զարգացման հարցերով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար