Հակոբ Մարթայան

Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան

Գեղանկարիչ

Շառլ Ազնավուր

Երգիչ, երգահան, դերասան

Նորայր Ժամհարյան

Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Աննա Ջանբազյան

Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԼՈՒԻԶԱ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Թատերագետ

11 օգոստոս, 1926 - 8 դեկտեմբեր, 1999

Ծնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: 1949թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1949-70թթ դասախոսել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1970-75թթ եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի գեղագիտության և արվեստների պատմության, 1975-78թթ` Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի, 1978-82թթ` Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնների վարիչը (1972թ-ից՝ պրոֆեսոր)։ Հեղինակել է մի շարք ուսումնասիրություններ, հոդվածներ, որոնք վերաբերում են հայ թատրոնի, մասնավորապես հայ շեքսպիրյան թատրոնի պատմության ու տեսության հարցերին, նշանավոր դերասանների ու ռեժիսորների ստեղծագործությանը։ Հրատարակվել են նրա «Շեքսպիրը հայ բեմում» (1959թ.), «Ադամյանը և Շեքսպիրի կերպարները» (1961թ.), «Լևոն Քալանթար» (1965թ.), «Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը, նախասովետական շրջան» (1974թ.), «Ժաննա Թովմասյան» (1975թ.), «Շեքսպիրի ժառանգորդները» (1979թ.), «Կինը հայ բեմարվեստում» (1980թ.), «Труд актёра․ В.Вагаршян» (1960թ.) գրքերը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար