ՄԵԼԻՔ ՄԱՎԻՍԱԿԱԼՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ծնվել է 1937թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: Հաղորդավար, լրագրող Ռոբերտ Մավիսակալյանի եղբայրն է: 1961թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, 1967թ.` ստեղծագործական բաժինը` Էդվարդ Միրզոյանի դասարանը: 1969թ. և 1971թ. դարձել է Մոսկվայի Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների դափնեկիր: 1957-60թթ եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական գործիքային կվինտետի մենակատար, 1960-62թթ` Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1964-65թթ` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի տնօրենը, 1970-72թթ` Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղարը, 1972-86թթ՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 1985-2005թթ դասավանդել է Երևաևի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1991-97թթ եղել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: եղինակել է 4 կանտատ, օրատորիա, «Ռեքվիեմ»՝ Հայոց Ցեղասպանության (1915թ.) գոհերի հիշատակին, կոնցերտներ շեփորի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի համար, լարային կվարտետներ, սոնատներ, խմբերգեր, մանկական և էստրադային երգեր: Հիշարժան են նրա «Մեծ նվեր» օպերետը (1971թ.), «Սիմֆոնիկ պարեր» (1975թ.), «Կոնցերտ-ֆանտազիա» (1968թ.) և այլ ստեղծագործություններ: 1981թ. դերակատարում է ունեցել «Համեստ մարդը» կարճամետրաժ ֆիլմում: Գրել է երաժշտություն ֆիլմերի համար` «Ախթամար» (1969թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ., Առնո Բաբաջանյանի հետ), «Համեստ մարդը» (1981թ.) և այլն: 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2012թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2015թ.` Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար