Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՎՐԵԺ ՀԱԿՈԲՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1938թ. հունվարի 10-ին, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: Ավարտել է Երևանի Հ.Պարոնյանի անվան միջնակարգ դպրոցը: 1958-62թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում: Ինստիտուտն ավարտելուց հետո, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան, իսկ 1977թ. նշանակվել է թատրոնի փոխտնօրեն, 1982թ.` տնօրեն: Այդ շրջանում թատրոնը հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում` Ֆրանսիա, Նորվեգիա, Բուլղարիա, Չեխոսլովակիա և այլուր: Խաղացած ներկայացումներից են` «Լաբիրինթոս» (Ժուռնալիստ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Ռոդրիգո), Վ.Դեմարի «Հիշիր վաղվա օրը» (Ռոբերտ), Վ.Փափազյանի «Ժայռը» (Սերոբ), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Արտակ Մոկաց) և այլն: Դերեր է կերտել նաև մի շարք մանկական հեքիաթներում: Նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Կարինե» (1967թ.), «Մորգանի խնամին» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Մհերի արկածները արձակուրդում» (1973թ.), «Ժայռ» (1973թ.), «Երկունք» (1976թ.), «Արևիկ» (1978թ.), «Թռիչքը սկսում է գետնից» (1980թ.), «Правила охоты. Штурм» (2015թ.), «Բրավո, վիրտուոզ» (2015թ.) և այլն: 1992թ., Շաքե Թուխմանյանի և Ժան Նշանյանի հրավերով, մեկնել է ԱՄՆ, որտեղ Վ.Աճեմյանի անվան թատերախմբում խաղացել է Հ.Պարոնյանի «Շողոքորթն» (Թադե), «Պաղդասար ախպար» (Կիպար), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Վասիլ) ներկայացումներում: Երևան վերադառնալուց հետո, ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչությունը, իսկ մինչ 2003թ.` Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնը: 2003-13թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը: Նկարահանվել է նաև «Դիմակահանդես» (2010թ.), «Դժվար ապրուստ» (2011-13թթ), «Բախտաբեր» (2015թ.) հեռուստասերիալներում: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, 2014թ.` Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար