
Մերզա Գյուլա
Հայագետ

Զարզանդ Դարյան
Արձակագիր, դրամատուրգ

Էդուարդ Սարապյան
Ճարտարապետ

Վաչե Նալբանդյան
Գրականագետ

Լևոն Բոյաջյան
Արձակագիր, թարգմանիչ, դերասան

Ալլա Տեր-Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Ռաիսա Մկրտչյան
Երգչուհի

Մարգարիտ Խաչիկյան
Լեզվաբան

Լևոն Մկրտչյան
Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ավագ Եփրեմյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Մկրտչյան
Թարգմանիչ

Սուրեն Աբրահամյան
Գրականագետ

Արմեն Մարտիրոսյան
Կոմպոզիտոր

Նաիրա Պետրոսյան
Աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ

Տաթևիկ Մելքոնյան
Դերասանուհի

Լուսինե Խաչատրյան
Դաշնակահար
ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

16 սեպտեմբեր, 1931 - 23 փետրվար, 1991
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Սովետական Հայաստան» պարբերականում, 1957թ-ից՝ նորաբաց «Երեկոյան Երևան» թերթի խմբագրությունում` որպես քաղաքային տնտեսության և կենցաղի բաժնի վարիչ: Հետագայում եղել է «Գրական թերթ» պարբերականի պատասխանատու քարտուղարը: Պարբերականներում տպագրել է ֆելիետոններ, որտեղ ծաղրել է բյուրոկրատիզմը, քծնանքը, պարծենկոտությունը և հասարակարգին հատուկ այլ թերությունները: Գրել է հրապարակախոսական սուր հոդվածներ, պատմվածքներ: Մտերմություն է արել ժամանակի խոշորագույն արձակագիրներ, բանաստեղծներ Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլոց հետ: 1969թ. մեծ ճանաչում է ձեռք բերել, երբ տպագրվել է նրա «Մարաթոն» վեպը, որի ողջ տպաքանակը սպառվել է մի քանի ժամում: 1970-82թթ եղել է Հայաստանի հեռուտառադիոպետկոմի նախ երիտասարդական, ապա` դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիրը: Այդ տարիներին, նրա ջանքերով, ստեղծվել է հեռուստաթատրոնը, հեռուստադիտողին է ներկայացրել հայ և արտասահմանյան հեղինակների երկերի բարձրարժեք բեմականացումներ: Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն», «Կատակերգություններ», «Մի բուռ ծիծաղ», «Քննություն» ստեղծագործությունները: Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն: Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Գյումրիի դրամատիկական (այժմ՝ Վ.Աճեմյանի անվան), Ստեփանակերտի, Գավառի, Կապանի Ա.Շիրվանզադեի անվան թատրոններում, Թբիլիսիում, Քութաիսում, Դոնի Ռոստովում, Խարկովում բեմադրվել են «Քանի դեռ կամ», «Աշխարհի կենտրոնը», «Շատ ժամանակակից սպանություն», «Թիկունք» և մի շարք այլ պիեսներ, հեռուստաթատրոնում` «Մովսես ապերն», «Բացեք ձեր աչքերը» և այլն: Նրան մեծ ճանաչում է բերել նաև հայկական հեռուստատեսության առաջին հեղինակային «Իմ տունը քո տունն է» հաղորդաշարը: Մահացել է Երևանում: