Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Երգչուհի, երգահան

Ծնվել է 1969թ. մարտի 14-ին, Երևանում: Երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի դուստրն է: 1976թ-ից սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և սրնգի դասարաններում, իսկ Լուսիկ Սարգսյանի դասարանում` կիթառ: 1984թ-ից սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզայնի բաժնում: 1986թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դեկորատիվ-կիրառական բաժին, որին զուգահեռ սովորել է վոկալ` Արզաս Ոսկանյանի, շվի` Իլյա Մինասյանի դասարաններում: 1988թ-ից աշխատել է Հայֆիլհարմոնիայի «Հայեր» համույթում` որպես երգչուհի: 1990թ-ից եղել է «Հայհհամերգ» միավորման մենակատար: 1994-2001թթ, ընդհատումներով, աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մենակատար: 2000-01թթ ազգագրություն, վոկալ-ոճաբանություն է դասավանդել թատրոնին կից ստուդիայում: 2001-06թթ բնակվել է Մոսկվայում, ուր աշխատել է «Moulin Rouge» էլիտար ամսագրում` որպես ոճաբան: Երաժշտական տարբեր ուսումնական հաստատություններում և ստուդիաներում ունեցել է դասընթացներ: 2007թ-ից աշխատում է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես երգչուհի և դասավանդում է վոկալ-ոճաբանություն: 1992թ. արժանացել է ազգային ֆիլհարմոնիկ գործակալության «Ա-Շոու» ծրագրի «Միսս Սոուլ» կոչման, 2001թ.` «Այո» մրցանակաբաշխության առաջին` «Տարվա լավագույն երգ» մրցանակին: 2011թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով` երաժշտարվեստի ասպարեզում ունեցած ավանդի համար: Հեղինակել է բազմաթիվ երգերի խոսքեր: Հանդիսատեսին առավել ծանոթ է «Տիրամոր գովք» երգի առաջին կատարմամբ և երգչուհի Վարդուհի Վարդանյանի կատարած «Հայաստան աշխարհ» երգի խոսքերով: