Ցոլակ Ղանդիլյան

Գրաֆիկ, ծաղրանկարիչ

Մարթեն Յորգանց

Երգիչ, երգահան

Մկրտիչ Գդլյան

Քանդակագործ

Մարիամ Ղազարյան

Դերասանուհի

Կարինե Խոդիկյան

Արձակագիր, դրամատուրգ

Հուսիկ Արա

Բանաստեղծ

Գարո Թավիջյան

Թմբկահար, դաշնակահար

Աննա Այվազյան

Օպերային երգչուհի

Մերի Մովսիսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՐԱՖՖԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1985թ. հունիսի 12-ին, Քուվեյթում: 2001-03թթ դաշնամուր և խմբավարություն է սովորել Բեյրութի Բ.Կանաչյանի անվան երաժշտական քոլեջում: 2003-10թթ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ավարտել է ասպիրանտուրան որպես խմբավար և սիմֆոնիկ-օպերային դիրիժոր: Ուսանողական տարիներին ստեղծել է բազմաթիվ երգչախմբեր և գործիքային անսամբլներ, որոնցից ամենահիշարժանը եղել է «Գուսան» երգչախումբը (2007-10թթ)` լարային բաժնի ուսանողներից: Ելույթներով հանդես է եկել Շուշիի «Վարանդա»  երգչախմբի հետ: 2009թ. նշանակվել է «Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, որի հետ 2010թ. մասնակցել է  աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգին: 2010թ. նշանակվել է  Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձնակ դիրիժոր: 2011թ. համերգներով հանդես է եկել Վիեննայում և մասնակցել Բրատիսլավայում «Musica Sacra» 6-րդ միջազգային երգչախմբային մրցույթին` շահելով երկու բրոնզե մեդալ և հատուկ մրցանակ` հայկական երաժշտությունը ներկայացնելու համար: 2011թ. նշանակվել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի երկրորդ դիրիժոր: 2012թ-ից արարատյան թեմի «Արարատ» երգչախմբի դիրիժորն է:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար