ՇՈՒՇԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1992թ. նոյեմբերի 14-ին, ՀՀ Ծաղկաձոր քաղաքում: Ավարտել է Արիսյանի անվան միջնակարգ դպրոցը: 2007-08թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում, 2011թ.` Ա.Աբելյանի ղեկավարած «Առաջին պրոֆեսիոնալ» դերասանական ստուդիայում: 2010թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին: 2012թ-ից բարձրագույն ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում: 2011-13թթ նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, 2013-15թթ` «Տնփեսա» հումորային հեռուստանախագծում: 2015թ. «Թատրոն 32»-ում մարմնավորել է Կարմիր գլխարկին` «Կարմիր գլխարկ» մանկական ներկայացման մեջ: Նկարահանվել է «Երանի» հեռուստասերիալում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար