
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

Ծնվել է 1976թ. դեկտեմբերի 22-ին, Մոսկվայում: 5 տարեկան հասակից զբաղվել է երաժշտությամբ և հանդես եկել բազմաթիվ բեմերում: Ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` պրոֆեսոր Վ.Տրետյակովի դասարանը: 2003թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի ջութակի բաժնի ասպիրանտուրան` պրոֆեսոր Մ.Գլեզարովայի ղեկավարությամբ: Մասնակցել է Յ.Մենուհինի, Վ.Սպիվակովի, Գ.Ժիսլինի վարպետության դասերին: 1998-2002թթ հանդես է եկել Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի Վիրտուոզներ» անվանի նվագախմբի կազմում: 2003-04թթ և 2004-05թթ համերգաշրջաններում, որպես մենակատար, հանդես է եկել տարբեր նվագախմբերի հետ` նվագելով Ստրադիվարիուսի ջութակի վրա, որ տրամադրել էր նրան Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը: 1997թ. դարձել է Դավիդ Օյստրախ, Յուրի Յանկելեվիչ հիմնադրամների, ինչպես նաև Մստիսլավ Ռոստրոպովիչ միջազգային հիմնադրամի կրթաթոշակառու: 1999թ. Իսպանիայում դարձել է Պաբլո Սարասատեի անվան միջազգային մրցույթի դափնեկիր: Նվագում է Արամ Խաչատրյանի անվան եռյակում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Շվեդիայում, Հարավային Կորեայում, Հայաստանում և Ռուսաստանում: