ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1976թ. մայիսի 20-ին, Երևանում: 1993թ. ավարտել է Երևանի Կամոյի անվան թիվ 76 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ: Զբաղվել է լրագրողական և հասարակական գործունեությամբ: 2001թ. ավարտել է «Հեռուստառադիո» դպրոցը: 2002-05թթ վարել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրը, ինչպես նաև «Մետաստազ» հաղորդումը: 2006-08թթ եղել է «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ղեկավարը և վարել «Հարթակ» հաղորդաշարը: 2008-09թթ եղել է «Արմենակոբ» հեռուստաընկերության փոխտնօրենը, 2009-10թթ` «ATV» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը: 2010-11թթ զբաղեցրել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը, իսկ 2012թ-ից «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակն ու վարողն է: Նաև «Առաջին ալիք» ընկերության գլխավոր տնօրենն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար