Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԹԱՄԱՐԱ ԽԱՆՈՒՄ

Պարուհի, երգչուհի

16 մարտ, 1906 - 30 հունիս, 1991

Թամարա Պետրոսյան

Ծնվել է Ուզբեկստանի Ֆերգանա քաղաքում: Հաճախել է Ուզբեկստանի երգի ու պարի ազգային թատրոն: Մեծ բեմ բարձրացել է 12 տարեկանում: 1921թ. ընդունվել է Տաշքենդի ռուսական բալետի դպրոց: 1925թ. ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանը: 1926-28թթ պարել է Տաշքենդի երաժշտական-էթնոգրաֆիկ անսամբլում: 1928-34թթ մասնակցել է Ուզբեկստանի մի քանի քաղաքներում երաժշտական դրամատիկական թատրոնների հիմնադրմանը: Եղել է Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիրը: 1935թ. մասնակցել է Լոնդոնում անցկացվող ազգային պարերի առաջին միջազգային փառատոնին` արժանանալով առաջին մրցանակի և անձամբ Մեծ-Բրիտանիայի թագուհու ձեռքով պարգևատրվել ոսկե մեդալով: Պատերազմից հետո շարունակել է համերգաշարերով հանդես գալ աշխարի տարբեր մայրցամաքներում: Նրա պարային համարները ուղեկցվել են իր իսկ գրած երաժշտությամբ և սեփական կատարումներով: 1941թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, ապա` 6 անգամ Լենինի անվան շքանշանի, մի շարք այլ մեդալների և պարգևների: 1956թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 1986թ. Տաշքենդում բացվել է նրա տուն-թանգարանը: Մահացել է Տաշքենդում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար