Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1991թ. հունիսի 17-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի թիվ 124 հիմնական դպրոցը: 2001-06թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժնում (սաքսոֆոն): 2005թ. դարձել է «Յամահա» միջազգային և Ա.Սպենդիարյանի անվան համահայկական մրցույթ-փառատոների դափնեկիր: 2007թ. ավարտել է Երևանի թիվ 16 հատուկ դպրոցը: 2007թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման բաժին: Մասնակցել է մի շարք հասարակական կազմակերպությունների ծրագրերին, որի շրջանակներում Վրաստանի Չակվի քաղաքում ավարտել է լրագրողական դպրոցը և ստացել միջազգային հավաստագիր: Աշխատել է նաև «Ինտերնյուս» հ/կ-ի «Մենք ենք» հեռուստահաղորդումում` որպես լրագրող և հաղորդավար: 2007-10թթ եղել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի, 2008թ.` «Կին» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչ և «Ժուկով ժամանակով» ֆիլմի պրոդյուսերը: Ժամկետային ծառայությունը անցկացրել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում` որպես լրագրող, պատրաստել է տեսանյութեր «Զինուժ» հեռուստահաղորդման համար: 2011-16թթ աշխատել է ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունում` որպես խմբագիր: 2012-16թթ եղել է «ATV» հեռուստաընկերության «Մաքսիմում» և «Փաստ» լրատվական ծրագրերի մեկնաբան և լրագրող: 2016թ-ից որպես դերասան նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում է» հոգեբանական ֆիլմաշարում: 2018թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական հաղորդման մեկնաբանն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար