ԱՍԱՏՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆ

Պարող, պարուսույց

Ծնվել է 1991 թ. օգոստոսի 2-ին, Երևանում: 1998-2006թթ սովորել է Երևանի Հ.Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցում, 2006-10թթ՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում: 1995-2005թթ զուգահեռ սովորել է Երևանի Հ.Շամամյանի անվան «Բարեկամություն» համույթում: 2006-11թթ դասավանդել է նույն համույթում՝ որպես պարուսույց: 2000-05թթ սովորել է Հայաստանի Պարի պետական անսամբլին կից ստուդիայում, 2004-08թթ՝ «Բարեկամություն» պետական համույթին կից ստուդիան: 2010թ-ից սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարային ռեժիսուրա բաժնում: 2011-15թթ աշխատել է Հ.Շամամյանի անվան «Բարեկամություն» համույթում՝ որպես պարուսույց: 2007-08թթ հանդես է եկել «Բարեկամություն» պետական անսամբլում՝ որպես պարող, 2010-12թթ՝ «Խորեոգրաֆիայի» պետական թատրոնում՝ որպես բալետմայստեր և «Մաուգլի» մյուզիքլի պարերի բեմադրիչ: 2007թ. Արամ Մանուկյանի և Կարեն Խաչատրյանի հետ հիմնադրել է «Ինտեր Դանս» պարային համույթը և եղել գեղարվեստական ղեկավարը: 2014թ. հիմնել է «Քալաշյան» պարային դպրոցը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար