Էլմիրա Հեքեքյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Արտակ Ավդալյան

Կինոռեժիսոր

Վախթանգ Հարությունյան

Երգահան, երգիչ, բանաստեղծ

Արթուր Ջանիբեկյան

Պրոդյուսեր, գործարար

Դոգմա

Ռոք խումբ

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆ

Թառահար, կոմպոզիտոր

Ծնվել է 1986թ. օգօստոսի 26-ին, Երևանում: 1995-2003թթ սովորել է Երևանի ժողովրդական նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցի թառի և վոկալի բաժիններում: 1994-2002թթ նվագել և երգել է Երևանի մանկական ֆիլհարմոնիայում, եղել է մենակատար: 2004-08թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում: 2003թ-ից աշխատում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում` որպես մենակատար-թառահար: Ստեղծագործել է դեռևս պատանեկան տարիքից, իսկ երաժշտական-ստեղծագործական գործունեությունը սկսել է 2006թ-ից: Հեղինակել է 100-ից ավելի երգեր և շուրջ 70 գործիքային ստեղծագործություններ: Հեղինակել և հիմնադրել է մի շարք երաժշտական նախագծեր՝ «Colors of Music» էթնո ջազ բենդ, «Միքայել Ոսկանյան և ընկերներ», «Miq`s Art accoustic band» , «Voices of Peace»: 2011թ. հիմադրել է «Miq's Art Projects»-ը, որի շրջանակներում էլ իրականացնում է երաժշտական պրոդյուսինգ ու տարբեր երաժշտական նախագծեր: 2012թ. «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում կայացրել է առաջին մենահամերգը` որպես թառահար, որն այդ գործիքի համար եղել է դեբյուտային, Հայաստանում մինչ այդ չէր եղել թառի մենահամերգ: Ունեցել է բազմաթիվ համերգներ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և այլուր: Համագործակցել է Հայաստանի և արտասահմանյան մի շարք առաջատար խմբերի («Լոս Լոկոս», «Մրրո», «Ռեյնկարնացիա», «Հակոբ Ջաղացպանյան և ընկերներ» և այլն), անվանի երաժիշտների (Լուկա Ռոսսի, Կարի Իկոնեն, Մարտին Քեյ), ինչպես նաև երգարվեստի ներկայացուցիչների (Արսեն Գրիգորյան-Մրրո, Արամե, Գոհար Հովհաննիսյան, Լիլիթ Հովհաննիսյան, Աննա Խաչատրյան և այլն) հետ, մասնակցել նրանց համերգներին և ձայնագրություններին:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար