ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հաղորդավար, դերասանուհի

Ծնվել է 1986թ. հուլիսի 25-ին, Երևանում: 2008թ. ավարտել է Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2009թ. ավարտել է Լոնդոնի Վեստմինստեր («Westminster») համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: Մասնակցել է մի շարք գեղեցկության մրցույթների: 2003թ. դարձել է «Միսս Հայաստան», իսկ 2005թ.` «Վիցեմիսս Եվրոպա»: Նկարահանվել է «Երևան» ստուդիայի «Մի վախեցիր» (2007թ.) և «Արտիստը» (2010թ.) ֆիլմերում, որտեղ եղել է գլխավոր դերակատարներից: Եղել է «Նոր ռադիո» ռադիոկայանի և «Նոր հանդես» («New Mag») ամսագրի հիմնադիր նախագահը: Եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի մամուլի քարտուղարը: 2012թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Մենք ու մենք» նախագիծը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար