
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆ

2 հոկտեմբեր, 1901 - 29 նոյեմբեր, 1973
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: Երևան է եկել 1915թ. գաղթի ժամանակ: 1928թ. ավարտել է Երևանի, 1934թ.` Լենինգրադի կոնսերվատորիաները, ստացել խմբավարի (դասատուներ՝ Ռոմանոս Մելիքյան, Սպիրիդոն Մելիքյան, Ալեքսանդր Եգորով) և հոբոյահարի (դասատուներ՝ Վիլհելմ Շպեռլինգ, Ֆ.Նեյման) որակավորում: 1934թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1971թ-ից՝ պրոֆեսոր): 1935-36թթ վերակազմել և ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի երգեցիկ խումբը: Ղեկավարել է իր իսկ կազմակերպած Հայաստանի պետական երգչախումբը (1937-39թթ, 1947-49թթ), Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1938-70թթ), Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (1966-69թթ): 1958-73թթ եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահը: Եղել է խմբերգային արվեստի վարպետ: Նրա ղեկավարությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Ք.Կարա-Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Ռ.Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ: Հայկական երգի-պարի անսամբլի համար մշակել է ժողովրդական ստեղծագործությանը էստրադային հնչողություն տալու ինքնատիպ ոճ, որով մատուցել է Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի և իր ձայնագրած ժողովրդական երգերը, պարեղանակները («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Տոպինա», «Խամ բաջի», «Քա, դե եսիմ», «Չաման յար» և այլն) և գուսանական երգեր: Անսամբփ հետ համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Հունգարիայում, Ալբանիայում, Լիբանանում և այլուր: Հայկական գաղթավայրերում նպաստել է տեղի ինքնագործ խմբերի կատարողական վարպետության աճին: Հեղինակել է նաև «Սևանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» և այլ պարեղանակներ: Եղել է Հայաստանի 5-7-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: 1945թ. արժանացել է Հայաստանի, 1965թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1950թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: Նրա անունով են կոչվել Կահիրեի, Բուենոս Այրեսի, Շումենի և հայկական այլ անսամբլներ, Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը (1974թ.):