Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀՌԻՓՍԻՄԵ ԵԼԻՆՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1984թ. հունվարի 19-ին, ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Դերասան Գրիգոր Դանիելյանի կինն է: 2001թ. ավարտել է Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոցը: 1998-2000թթ մասնակցել է «Դո-Ռե-Մի» երգի մրցույթ-փառատոներին և դուրս է եկել եզրափակիչ: 2000-02թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում և հանդես եկել որպես մենակատար: 2001-05թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2002-04թթ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի Երվանդ Երզնկյանի գլխավորած էստրադային սիմֆոնիկ նվագախմբում` որպես մեներգչուհի: 2006թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ ամբիոնի ասպիրանտուրան և աշխատում է տվյալ ամբիոնում` որպես վոկալի դասախոս: 2005-09թթ աշխատել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանում` որպես դասախոս: 2001-08թթ մասնակցել է «Կռունկ» երգի փառատոնին: 2003-06թթ եղել է «Երևան քառյակ» խմբի անդամ: Խումբը թողարկել է մի շարք երգեր և տեսահոլովակներ, որոնցից «Երևան» երգը արժանացել է Էրեբունի-Երևան տոնական փառատոնի առաջին մրցանակին, հետագայում թողարկել է 2 ձայնասկավառակ և նկարահանել 8 տեսահոլովակ: 2007թ-ից ամուսնու հետ հանդես է եկել դուետով: 2012թ. հիմնել է «Տրիո» էստրադային վոկալ ստուդիան, որտեղ դասավանդում է վոկալ երգեցողություն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար