Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1984թ. հունվարի 11-ին, Երևանում: Երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ամուսինն է: 2000թ. ավարտել է «Քվանտ» վարժարանը: 2000-05թթ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ուսանողական տարիներին խաղացել է բուհի «Нар-Хоз» ՈՒՀԱ թիմում: 2005-07թթ հանդիսանալով «Арарат» ՈՒՀԱ թիմի անդամ` խաղացել է Մոսկվայի «Премьер лига»-ում և ներկայացրել Հայաստանը: Հայաստանի ՈւՀԱ ուսանողական լիգայի հիմնադիրներից է և 2004թ-ից աշխատել է տվյալ լիգայում` որպես խմբագիր: 2006-08թթ աշխատել է «Արարատ FM» ռադիոկայանում, վարել է «Առավոտյան Երևան» ծրագիրը: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: 2006թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում և հանդիսանում է մի շարք նախագծերի հեղինակ, դերասան և սցենարիստ` «Աստղային պատերազմներ», «PS club», «PS news», «Yere1», «Բլեֆ», «3 պատ», «Երևանցիներ», «Ուրիշ կինո»: 2007թ-ից կնոջ հետ հանդես է գալիս դուետով: Եղել է մի շարք հումորային ներկայացումների սցենարի հեղինակներից մեկը, ինչպիսիք են «7.5», «7.5»-2, «No comment» և այլն: 2012թ. հիմնել է «Տրիո» էստրադային վոկալ ստուդիան: 2014թ-ից նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ Հաուս» հումորային նախագծում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար