Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ԹԱԴԵՎՈՍ ՍԱՐՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

28 ապրիլ, 1903 - 23 սեպտեմբեր, 1974

Թադևոս Տեր-Գրիգորյան

Ծնվել է Երևանում: Վաղ տարիքից մասնակցել է աշակերտական ներկայացումների: 1921թ. Երևանում ավարտել է Վարդան Միրզոյանի թատերական ստուդիան, 1921-23թթ Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի) եղել է Քաղլուսվարի թատրոնի դերասան: 1923-25թթ և 1926-28թթ սովորել է Մոսկվայում` Ռ.Սիմոնովի ղեկավարած հայկական դրամատիկական ստուդիայում: 1923-28թթ կատարելագործվել է Մեյերհոլդի պետական փորձարարական արվեստանոցում: Ուսանելու տարիներին, իբրև դերասան և ռեժիսորի ասիստենտ, աշխատել է Մոսկվայի Մեյերհոլդի անվան պետական և Օրեխովո-Զուևոյի բանվորական թատրոններում: 1928թ. նշանակվել է Լենինականի պետական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) գլխավոր ռեժիսոր: Եղել է թատրոնի հիմնադիրներից, որտեղ ստեղծել է նաև ստուդիա և դասավանդել է դերասանի վարպետություն ու թատրոնի պատմություն: 1930-32թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան, 1938-42թթ` ռեժիսոր, 1955թ-ից` դերասան, 1932-37թթ` Բաքվի հայկական, 1942-54թթ` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների գլխավոր ռեժիսորը: Բաքվի հայկական թատրոնում հիմնադրել է ադրբեջանական թատերական տեխնիկումի հայկական սեկցիան և ղեկավարել այն: Եղել է նաև Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմնադիրներից: 1946-48թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Աբիսողոմ աղա), «Պաղտասար աղբար» (Պաղտասար աղբար), «Ատամնաբույժն արևելյան» (Թափառնիկոս), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մինթոև), Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» (Բալաբեկ), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Նազար), Մովզոնի «Մի խուլ նրբանցքում» (Սուրմաչ), Գ.Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրև» (Գարեգին), Մ.Քոչարյանի «Հին հիվանդություն» (Արշակ Բեգլարիչ) և այլն: Մարմնավորած կերպարներում դրսևորել է ժողովրդական փափուկ հումոր, նուրբ տեխնիկա, արտիստական մեծ իմացություն և փորձ: Բեմադրել է Ա.Ֆայկոյի «Պորտֆելավոր մարդը», Ն.Էրդմանի «Մանդատ» (երկուսն էլ` 1929թ.), Աֆինոգենովի «Ահը» (1932թ.), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (1939թ.), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (1942թ.), Տ.Չուխաճյանի «Կարինե» (1943թ.), Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Մ.Ջանանի «Շահնամե» (երկուսն էլ` 1935թ.), Շիլլերի «Սեր և խարդավանք» (1939թ.) և այլ պիեսներ: 1941թ. Գ.Սունդունյանի «Խաթաբալա» պիեսի բեմադրությամբ մասնակցել է մոսկովյան հյուրախաղերին: Նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Լեռնային հեղեղ» (1940թ.), «Փեսատես» (1954թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Տերն ու ծառան» (1962թ.) և այլն: Արժանացել է մի շարք պետական պարգևների և մեդալների: 1954թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար