ՄՈՎՍԵՍ ԵՐԵՄՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1992թ. հոկտեմբերի 12-ին, Երևանում: 2009թ. ավարտել է Երևանի Հ.Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցը: 4 տարեկան հասակից հաճախել է լատինոամերիկյան պարերի, արժանացել է բազմաթիվ մրցանակների, դարձել է Հայաստանի հնգակի, անդրկովկասի եռակի չեմպիոն: Մասնակցել է մի շարք գեղեցկության մրցույթների և դարձել հաղթող: 2009-13թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի ֆակուլտետում: 2010թ. մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ մասնակցել է «Mister Universe Model» մրցույթին և արժանացել «Mister Friendship» մրցանակին: 2011թ. Բուլղարիայում մասնակցել է «Best Model of the World» համաշխարհային մրցույթին և հայտնվել լավագույն 20-ի մեջ: Նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Գեներալի աղջիկը» (2012թ.) հեռուստասերիալում, «Խաղ իմ կանոններով» (2014թ.) ֆիլմում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար