
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ծնվել է 1993թ. օգոստոսի 19-ին, Երևանում: 4 տարեկան հասակից պարել է ծնողների ղեկավարած «Փոքրիկ երևանցիներ» պարային համույթում, որի շրջանակներում հյուրախաղերով եղել է եվրոպական մի շարք երկրներում: Համույթում հանդես է եկել նաև որպես պարուսույց: 17 տարեկան հասակից եղել է Վ.Խանամիրյանի անվան «Բարդիներ» պարային անսամբլի մենակատար: 2008-11թթ սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում: 2010-14թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: Պարում է վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային համույթում, որի հետ հանդես է եկել բազմաթիվ հյուրախաղերով: 2012թ-ից զբաղվել է նաև մոդելային գործունեությամբ: Մասնակցել է հայտնի մոդելավորողների ցուցադրություններին: 2014-15թթ «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Բրենդ Թայմ» կոմերցիոն հաղորդաշարը: