
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ԳՐԻԳՈՐԻ ԱԼՈՆՑ

Գրիգորի Սեդրակյան
Ծնվել է 1982թ. օգոստոսի 17-ին, Երևանում: 1999թ. ավարտել է Երևանի Լեոյի անվան թիվ 65 միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հեռուստառեժիսուրայի բաժին: Պարել սկսել է Հովսեփ Շամամյանի խմբում, հետագայում` Մոսկվայում, ռուս և այլազգի մասնագետների մոտ: Ներկայացրել է Հայաստանը պարի մի շարք միջազգային առաջնություններում: 2002թ. Լիբանանի պրոֆեսիոնալ պարերի ֆեդերացիայի հրավերով, աշխատել է Բեյրությում, ապա` Թայվանում, Հոնգ Կոնգում, Սերբիայում, Ռուսաստանում և այլուր: 2004թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղի պարի առաջնության ժամանակ դարձել է հաղթող: 2007թ. աշխատել է Լաս Վեգասի առաջատար «Le Reve» շոուի անձնակազմում` որպես բեմադրող, ինչպես նաև` երգչուհի Սելին Դիոնի ծրագրում: Հանդիսանում է «-M- Dance Studio by S.Grigori» պարային ստուդիայի հիմնադիր-տնօրենը և Հայաստանի պրոֆեսիոնալ պարերի ֆեդերացիայի փոխնախագահը: