
Հակոբ Հովնաթանյան
Գեղանկարիչ

Գևորգ Շերենց
Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ

Գրիգոր Կոյլավ
Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

Մելքոն Քեպապչյան
Գեղանկարիչ

Գևորգ Կառվարենց
Բանաստեղծ

Գուրգեն Ջանիբեկյան
Դերասան

Լիլիա Տեր-Մինասյան
Գրականագետ, թարգմանիչ

Լոլա Խոմյանց
Երգչուհի

Արտյուշա Գյոդակյան
Դերասան

Արամ Նազարյան
Գեղանկարիչ

Արման Ղուկասյան
Պարող, պարուսույց
ԱՐՄԵՆ ՄԻՐԱՔՅԱՆ

17 նոյեմբեր, 1962 - 12 հունիս, 2013
Ծնվել է Երևանում: Եղել է օպերային տենոր Վահան Միրաքյանի որդին և դերասանուհի Մարինե Մխիթարյանի ամուսինը: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Մարիաննա Հարությունյանի դասարանում, որն ավարտել է 1994թ.: 1998թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ: 1996թ. դարձել է Կոմիտասի անվան և իտալական ռոմանսի «Բելկանտո» մրցույթների դափնեկիր: Նույն թվականին Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի հետ կատարել է «Ազգերի հիմն» ստեղծագործությունը: 1999թ. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կատարել է իտալական կոմպոզիտորների ստեղծագործությունները, իսկ հաջորդ տարի օպերային թատրոնում հանդես է եկել Առլեկինի դերերգով (Լեոնկավալոյի «Պայացներ»): 2000թ. Սայաթ-Նովա համահայկական մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի: 2001թ. օպերային թատրոնում կայացել է տենորի մենահամերգը` ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Ունեցել է ընդարձակ երգացանկ` ռուսական, իտալական, նեապոլիտական, հայկական երգեր, օպերային և կամերային ստեղծագործություններ: Մահացել է Երևանում: