Աստվածատուր Ներսեսովիչ

Բառարանագիր, աստվածաբան

Հովսեփ Մալեզյան

Բանաստեղծ

Շահան Նաթալի

Բանաստեղծ, պետական գործիչ, գրող

Արամ Սաֆրաստյան

Արևելագետ, պետական գործիչ

Մաթևոս Դարբինյան

Արձակագիր, դրամատուրգ

Աշոտ Զորյան

Գեղանկարիչ

Ժիրայր Սերգոյան

Օպերային երգիչ

Ժիրայր Անանյան

Դրամատուրգ

Լևոն Մանուկյան

Արձակագիր

Վեներա Թարզյան

Դերասանուհի

Ռուզան Սարյան

Բանասեր, արվեստաբան

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ

Ռեժիսոր

Ծնվել է 1985թ. նոյեմբերի 19-ին, Երևանում: Երգչուհի Մայա Մարգարյանի ամուսինն է: 2002թ. ավարտել է Երևանի Հ.Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետում՝ Ռուբեն Գևորգյանցի արվեստանոցում: Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է Մ.Գորկու անվան կինոստուդիայում և «Ստալիցա» հեռուստաալիքում, նախ որպես ռեժիսորի օգնական, այնուհետև` ռեժիսոր: Մոսկվայից վերադառնալուց հետո աշխատել է «Շանթ» և «Հայ TV» հեռուստաալիքներում` որպես երկրորդ ռեժիսոր: 2010թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և նկարահանել է «Cherchez La Femme» (Փնտրեք կնոջը) հեռուստասերիալը: Նկարահանել է նաև «Անակնկալ» հումորային նախագիծը: Հեռուստասերիալի ավարտից հետո հրավեր է ստացել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից, որտեղ նկարահանել է «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալը: Նույն ժամանակ «Արմենիա» հեռուստաընկերությամբ նկարահանել է «Պահանջվում է գումար» հեռուստանախագիծը: Նկարահանել է մի շարք գովազդային և երաժշտական տեսահոլովակներ: Ունի մի քանի տպագրած հոդված` հայկական թերթերում: 2012թ-ից բնակվում և ստեղծագործում է Եվրոպայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար