ԷՌՆԵՍՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կինոռեժիսոր

6 աապրիլ, 1937 - 7 մայիս, 1995

Ծնվել է Երևանում: Եղել է բեմադրող-նկարիչ Լիդիա Գևորգյանի ամուսինը: 1963թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: Աշխատել է Երևանի դոկումենտալ ֆիլմերի ստուդիայում: 1967թ. ավարտել է Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դասընթացները: 1967-95թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: Նկարահանել է «Սովի տարիներից» (1966թ.), «Չախ-չախ թագավորը» (1969թ.), «Մհերի արձակուրդային արկածները» (1973թ.), «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981թ.) և այլ ֆիլմեր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար