ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լրագրող, հաղորդավար

Ծնվել է 1977թ. օգոստոսի 21-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: 1994-99թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2003թ. ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ասպիրանտուրան: 2010թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1994-97թթ աշխատել է «Լրագիր», «Հայկական ժամանակ», «Մոլորակ», «Երևանյան օրեր», «Զրուցակից», «Առավոտ», «Երևանի համալսարան», «Ժուռնալիստ», «Գարուն» պարբերականներում, եղել է արտահաստիքային թղթակից: 1997-99թթ աշխատել է «Նորք» հեռուստաընկերության «20-21 դարաշեմին», «Ուսանողական ակնթարթներ» հաղորդաշարերում, «Լրաբեր», «Լուրեր» լրատվական ծառայություններում, Հայաստանի ազգային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Ասուն-լուր» երիտասարդական հաղորդումում: 1995-98թթ եղել է «Շրջան» թերթի լրագրող: 1998-2000թթ աշխատել է «Ընթացք» հեռուստաընկերությունում` որպես գլխավոր խմբագիր: 2002-08թթ դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:  2001-03թթ եղել է «Տեղեկագիր Հայաստանի երիտասարդության» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ: 2001թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2000-08թթ զբաղեցրել է Համահայական երիտասարդական հիմնադրամի լրատվության բաժնի պետի պաշտոնը: 2008-11թթ եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնականը: 2011թ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավար և եղել է «Հայեր» ամսագրի քաղաքական խորհրդատուն: Ունի բազմաթիվ պատվոգրեր: 2011թ-ից աշխատում է «Քլինլենդ» ընկերությունում` որպես հանրային կապերի տնօրեն: 2012թ. վարել է «Արմնյուզ» հեռուստաընկերության «Գիտակ» գիտահանրամատչելի նախագիծը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար