ՊԵՐՃ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Թմբկահար

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժինը: 8 տարի զբաղվել է Դյուդո մարզաձևով, արժանացել մի շարք պատվոգրերի այդ ասպարեզում: 4 տարի խաղացել է Ուրախների և հնարամիտների ակումբում: 1997թ. սովորել է թմբկահար Արմեն Ավետիսյանի մոտ, ապա` ինքնուս: Սկզբնական շրջանում նվագել է «Western» և մի քանի այլ ռոք խմբերում: 2005թ-ից նվագում է «Արտ Վոիսիս» ջազ խմբում: Աշխատել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Անդրե, Արամո, Անի Քրիստի, Հայկո, Արամ MP3 և այլք, մի շարք ջազ, ռոք խմբերի և երաժիշտների հետ` Լևոն Մալխասյան, «Gor & friends», «Գրուվ ին Բենդ», «Նուզ» և այլն: Նվագել է բազմապիսի հեռուստանախագծերում` «Հայսուպերսթար», «Իքս Ֆակտոր», «Նոստալջի», «Կենդանի մատյան», «Երկու աստղ»: Մասնակցել է մի քանի միջազգային երաժշտական փառատոների, իսկ 2009թ. «Արտ Վոիսիս» խմբի հետ Բուխարեստում մասնակցել է ջազ փառատոնի և արժանացել «Գրան Պրի» մրցանակի: Աշխատել է արտասահմանյան մի քանի երաժիտների և երգիչ-երգչուհիների հետ: Լոս Անջելեսում մասնավոր դասընթացների է հաճախել Քրիս Քոլեմանի մոտ և նվագել «գոսպել»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար