ԷԴՄՈՆԴ ՔՅՈՍԱՅԱՆ

Կինոռեժիսոր

9 հոկտեմբեր, 1936 - 21 ապրիլ, 1994

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է դերասանուհի Լաուրա Գևորգյանի ամուսինը: 1952-54թթ սովորել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում, 1954-58թթ` Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Աշխատել է Կ.Օրբելյանի ղեկավարած պետական էստրադային նվագախմբում` որպես ելույթավար: 1964թ ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, որտեղ աշխատել է Ե.Ձիգանի արվեստանոցում: 1964թ-ից աշխատել է «Մոսֆիլմ», 1972թ-ից` «Հայֆիլմ» կինոստուդիաներում` որպես ռեժիսոր: Նրա ուսանողական կարճամետրաժ աշխատանքներն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների: 1965թ. էկրանավորել է Ա.Սաֆրոնովի «Խոհարարը»: Ռեժիսորին փառք է բերել 1966թ. նկարահանած «Անորսալի վրիժառուներ» ժապավենը: 1970-ականներին անդրադարձել է ազգային հայկական թեմատիկային` նկարահանելով «Տղամարդիկ» և «Մոռացված հեքիաթների կիրճը» ֆիլմերը: 1975թ. նկարահանել է «Երբ գալիս է սեպտեմբերը» ժապավենը, որն արժանացել է Վատիկանի և կինոյի բրիտանական ակադեմիայի գլխավոր մրցանակներին: 1977թ. նկարահանել է «Հուսո աստղ» կինոնկարը, որտեղ գերազանց կերպով արտացոլել է Մխիթար Սպարապետի կողմից ղեկավարված ազգային ազատագրական պայքարը: 1982թ. նկարահանել է հակաֆաշիստական դիմադրության հերոսների մասին պատմող «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» և ռեպրեսիաների զոհերի մասին պատմող «Համբարձում» ժապավենները: Ռեժիսորը միաժամանակ հանդես է եկել որպես իր ֆիլմերի սցենարների հեղինակ կամ համահեղինակ: 1976թ. արժանացել է Հայաստանի և Ռուսաստանի, 1980թ.` Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար