ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սաքսոֆոնահար

Ծնվել է 1983թ. հոկտեմբերի 27-ին, Երևանում: 11 տարեկան հասակից նվագել է սաքսոֆոն: 1995-2000թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 2000-05թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2003թ-ից նվագում է Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ ջազային նվագախմբում: 2005-11թթ նվագել է «Արտ Վոիսիս», 2007-11թթ` «Չիկո & friends» խմբերում: 2008թ-ից նվագում է «Ռեյնկարնացիա», 2009թ-ից` «Կատուներ» խմբերում: 2009թ. մասնակցել է Բոստոնի Բերքլիի ջազային քոլեջի ամառային ծրագրի դասընթացներին: 2009թ. «Արտ Վոիսիս» խմբի հետ մասնակցել է «Եվրոպական ջազ» փառատոնին և շահել «Գրան Պրի» մրցանակ, իսկ 2010թ.` «Կավկազ Ջազ» փառատոնին: 2012թ. ստացել է աշխատանքային հրավեր և տեղափոխվել Դուբայ: Նույն թվականին դաշնակահար Սամվել Գասպարյանի և թմբկահար Ռոնի Աֆիֆ-ի հետ համատեղ հիմնել է «A.R.S.» տրիոն և համերգներով հանդես եկել Հայաստանում և Դուբայում: 2013թ-ից համագործակցում է Միջին Արևելքում գործող լավագույն շոուներից մեկի` «Music Hall» շոուի հետ: Խմբում հանդես է գալիս որպես փողային գործիքների առաջատար երաժիշտ: 2013թ. հրավիրվել է բաս-կիթառահար Ռամի Լաքքիսի «Օրիջին» ձայնասկավառակի ձայնագրմանը: 2015թ. մասնակցել է Մումբայի «Coke studio and MTV» միջազգային նախագծին և հանդես է եկել հնդիկ երգչուհի Իլա Առունի հետ: Նույն թվականին «A.R.S.» տրիոյով թողարկել է առաջին «Time» ձայնասկավառակը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար