Գրիգոր Ահարոնյան

Քանդակագործ

Ավետիս Սանճյան

Բանասեր, հայագետ

Միշել Լեգրան

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր

Արա Վահունի

Կինոռեժիսոր

Ջուլիետա Բաբայան

Դերասանուհի

Արմեն Քոլոզյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Աստղիկ Ոսկերչյան

Գոբելենագործ

Սվետլանա Սարգսյան

Գեղանկարչուհի

Զոհրաբ Հարոյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1968թ. օգոստոսի 30-ին, Երևանում: Ջութակահար Կարո Հայրապետյանի որդին է: Դպրոցական տարիներից զբաղվել է ջազ երաժշտությամբ: Ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցի դաշնամուրային բաժինը, ապա` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: Ջազ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել և սովորել Նյու Յորքում, համաշխարհային ջազ լեգենդներ Բարրի Հարրիսից և Ֆրենկ Հյուիթից: Համագործակցել է բազմաթիվ լեգենդար երաժիշտների հետ: Նյու Օրլեանում թողարկել է «Love for sale», «Tripp to New Orleans» և «Bop it up» ձայնասկավառակները: Վիլնյուսում մասնակցել է ջազ փառատոնի և արժանացել «Գրան Պրի» մրցանակի: Մասնակցել է նաև մի շարք այլ միջազգային ջազային փառատոների` Լեհաստանի «Jazz Jamboree», Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի (1997-99թթ), Նյու Օրլեանի, Մոնրեալի և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում և' իր տրիոյի, և' համաշխարհային լեգենդար երաժիշտների հետ: Ջազ է դասավանդել Սիրիայում, Իրանում, Լիբանանում և Երևանում: 1998թ-ից «Armenian Navy Band» խմբի դաշնակահարն է: 2005թ. հիմնել է «Կատուներ» երաժշտական խումբը: Որոշ ժամանակ պարբերաբար մասնակցել է Կիպրոսում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ամենամյա «Ապագայի ջազ» ծրագրին, որտեղ դասավանդել է և ելույթ է ունեցել հանրաճանաչ կոնտրաբասահար Արի Ռոլանդի և նրա խմբի հետ: Թողարկել է առաջին անհատական «Singin and Swingin» ձայնասկավառակը: Հեղինակել է «Խճճված զուգահեռներ» (2009թ.), «Եթե բոլորը» (2012թ.) ֆիլմերի երաժշտությունները և նոր նոր երաժշտական ձևավորում է տվել Հ.Բեկնազարյանի «Շորն ու շորշորը» (1926թ.) ֆիլմին: Վերջինս կատարվել է «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.` հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին` «Եթե բոլորը» ֆիլմի համար:

 

  

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար