Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1959թ. օգոստոսի 17-ին, Երևանում: Ռեժիսորներ Էլմիրա Հեքեքյանի որդին է, Աննա Հեքեքյանի եղբայրը: 1975թ. ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, 1979թ.` Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարության բաժինը, 1982թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, 1987թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժինը` ավարտելով նաև ասպիրանտուրան: 1985թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1999թ-ից` պրոֆեսոր): 1984-2002թթ եղել է Հայաստանի ազգային ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1990թ-ից երգչախմբային արվեստի համաշխարհային, 1991թ-ից` «Եվրոպա կանտատ» եվրոպական երգչախմբերի միջազգային ֆեդերացիաների անդամ է: 1993թ. հիմնել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, որի նախագահն է և նրա կազմում գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Դարձել է բազմաթիվ երգչախմբերի միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր: 1991թ. Հոլանդիայի Արնհեմ քաղաքում երգչախմբերի միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է 3-րդ մրցանակի, 1992թ. Ճապոնիայի Տակարացկա քաղաքում` ոսկե մեդալի և գլխավոր մրցանակի, 1995թ. ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում` ոսկե մեդալի: 1993թ. Հայաստանում կազմակերպել է «Աշտարակ-93» երգչախմբային արվեստի առաջին միջազգային փառատոնը, որի նախագահն էր: 1994թ. Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում հիմնել է վոկալ-խմբավարական բաժին, որտեղ մինչ 2002թ. դասավանդել է դիրիժորի վարպետություն: 1995թ. դասավանդել է ԱՄՆ Քալիֆորնիայի համալսարանում: 1999թ-ից հանդիսանում է Մանկական կատարողական արվեստի միջազգային, 2001թ-ից` Մանկական և երիտասարդական երգչախմբերի եվրոպական ֆեդերացիաների անդամ: 2003թ-ից հանդիսանում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենը: Կազմակերպել է մի շարք միջազգային և տեղական մրցույթներ, փառատոներ: Հանդիսանում է նաև Հանովերի Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի և Բնության ու հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: Թողարկել է Բարսեղ Կանաչյանի ողջ ստեղծագործությունների և 5-20-րդ դարերի հոգևոր երաժշտության ձայնասկավառակները, որոնց համար արժանացել է մրցանակների: 1996թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2001թ.` Երգչախմբային արվեստի եվրոպական ակադեմիայի կողմից` «Մշակույթի դեսպան Եվրոպայում» տիտղոսին, 2002թ.` Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման, 2007թ.` Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի «Լեոնարդո դա Վինչի» արծաթե մեդալի, 2009թ.` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալի, 2010թ.` Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման և ՀՀ կրթության ու գիտության նախարարության ոսկե մեդալի:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար