ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1969թ. մարտի 14-ին, Երևանում: 1996թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1997թ-ից ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ Մուսինի դասարանում: 1995թ-ից եղել է Երևանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ասիստենտ, ապա` սիմֆոնիկ նվագախմբի պատասխանատու դիրիժորը, 1997թ.` Երևանի Կամերային երաժշտական թատրոնի երաժշտական ղեկավարը և դիրիժորը: 1997թ. հանդես է եկել Մեծ Բրիտանիայի Ալդենբուրգ քաղաքում տեղի ունեցող փառատոնում: 2001թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ մինչ 2015թ. եղել է գլխավոր դիրիժորը: 2001-02թթ բեմադրել է Բիզեի «Կարմեն» և Բելինիի «Նորմա» օպերաները, որոնք 2003թ. բեմադրել է նաև Մոսկվայի Մեծ թատրոնում: 2002-03թթ Գ.Ռոժդեստվենսկու հետ համատեղ Իտալիայի Թուրին քաղաքում բեմադրել է Պ.Չայկովսկու «Օպրիչնիկ» օպերան և 5 համերգով հանդես է եկել Կալիարիում: Հետագայում բազմաթիվ հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Հունաստանում, Պորտուգալիայում, Իտալիայում, Լիբանանում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և այլուր: 2000թ. աշխատել է արաբական հայտնի երգչուհի Ֆայրուզի հետ, ում հետ 2000-01թթ և 2003թ. մասնակցել է Բեյրութի երաժշտական փառատոներին: 2005թ. Ստամբուլի կենտրոնում ներկայացրել է Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը: 2006թ. ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկ նվագախումբը և բացել է 11-րդ միջազգային երաժշտական Օլիմպսոս փառատոնը: 2008թ. Դամասկոսի արաբական մշակութային փառատոնի ժամանակ հանդես է եկել միջազգային նվագախմբի և երգչախմբի նվագակցությամբ: 2009թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով, 2013թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար