Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Դուդուկահար

Ծնվել է 1979թ. փետրվարի 5-ին, ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: 1985-93թթ սովորել է տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցում, 1994-97թթ` Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1997-2002թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1997թ. մասնակցել է Հայաստանի ազգային ռադիոյի կազմակերպած 15-50 տարեկան դուդուկահարների փառատոնին, որը նվիրված էր հայտնի դուդուկահարներ Մարգար Մարգարյանին, Լևոն Մադոյանին և Վաչե Հովսեփյանին, որտեղ արժանացել է հատուկ մրցանակի: 2003թ-ից դուդուկ է դասավանդում Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ամբիոնում: 2006թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 2006թ-ից նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում` որպես դուդուկահար, մասնակցել բազմաթիվ երաժշտական մրցանակաբաշխությունների Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում: 2010թ. ԱՄՆ-ում համատեղ համերգային ծրագրով հանդես է եկել «Forbidden Saints» հայտնի խմբի հետ: Համերգային ծրագրերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում` ԱՄՆ, Ավստրալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Հունաստան, Սիրիա, Ուկրաինա, Նիդերլանդներ, Բելգիա, Թուրքմենստան, Լիբանան, Ռուսաստան և այլուր: 2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար