Հովհաննես Վանանդեցի

Բանաստեղծ, մշակութային գործիչ

Էդուարդ Աբալյան

Դերասան, կինոռեժիսոր

Ռաֆիկ Խաչատրյան

Քանդակագործ

Զավեն Կոշտոյան

Քանդակագործ

Լևոն Մութաֆյան

Թատերագետ

Աղվան Վարդանյան

Պետական գործիչ, բանաստեղծ

Շահանե Մեժլումյան

Հաղորդավար, լրագրող

Աննա Կասյան

Օպերային երգչուհի

Միլիտոն Կիրակոսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1985թ. օգոստոսի 13-ին, ՀՀ Էջմիածին քաղաքում: Սովորել է Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցում և Մ.Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 2003թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ: 2004թ-ից սկսել է ստեղծագործական ճանապարհը Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնից: 2005թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Աշխատել է նաև պետական Համազգային թատրոնում: Խաղացել է Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Սոնա), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Նարե), Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս» (Տանյա), Ղ.Աղայանի «Արեգնազան» (Աղավնի), Ժ.Անույի «Շրջազգեստով գեներալները» (Դատավոր), Ա.Վամպիլովի «Ավագ որդին» (Նինա), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Ռուս աղջիկ), Ա.Կուրեյչիկի «Զգուշացե'ք, կանայք են» (Մարիսաբել), Վ.Կոբյակովի «Սիրո զոհեր» (Էլվիրա), Տ.Չուխաճյանի «Կարինե» (Շուշան) և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Իմ տունը քո տունն է» հեռուստասերիալներում, «Ընտանեկան պատմություններ», «Տնփեսա» հեռուստանախագծերում: