Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ՄԱԳԴԱԼԵՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1993թ. ապրիլի 4-ին, Երևանում: 2001-10թթ սովորել է «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում: 2004-07թթ հաճախել է Պարարվեստի պետական ուսումնարանի ժամանակակից պարերի բաժին: Զուգահեռ հաճախել է նաև Զինվորական ակադեմիա: Մասնակցել է տարբեր սիրողական խմբակների` լող, նկարչություն և այլն: 2007-10թթ մասնակցել է բասկետբոլի առաջնությանը` ներկայացնելով «Արաբկիր» թիմը, ունի երկու մեդալ: 2008-09թթ սովորել է «Ատեկս» նորաձևության կենտրոնում: 2009-10թթ հաճախել է Մնջախաղի սիրողական խմբակ: 2010-14թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինսիտուտի դերասանական բաժնում` Արմեն Խանդիկյանի արվեստանոցում: 2012թ-ից աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազորվեցին և նրա երկրորդ աշակերտը» (Կին), «Փարիզյան Դատավճիռ» (Հասմիկ), Մ.Սովաժոնի «Չաո», Էսքիլեսի «Օրեստեա» (Կլիտեմնեստրա), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Օլիվիա), Է.Վոլոդորսկու «Սրիկան» (Տատիանա), Օ.Ուայլդի «Սալոմե» (Սալոմե), Մ.Մաքդոնախի «Բարձ մարդ» (Թուփալսկի) ներկայացումներում: Նկարահանվել է «Ապակե կախազարդ» (2011թ.), «Մեռյալ հովիտ» (2014թ.)  գեղարվեստական ֆիլմերում: 2015թ. մեկնել է ԱՄՆ` մասնագիտական ուսումը շարունակելու նպատակով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար