ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1993թ. հունվարի 24-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 180 միջնակարգ դպրոցը, որից հետո, 3 տարի ուսումը շարունակել է Երևանի գյուղատնտեսական ակադեմիայի վարժարանում: 2010-14թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուկլտետում: Ուսանողական տարիներին խաղացել է Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Թոբի), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Մարգար), Մ.Մակդոնախի «Բարձ մարդը» (Կատուրյան), Էսքիլեսի «Օրեստեա» (Պիլատես) և այլ ներկայացումներում: 2010թ-ից ընդգրկվել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոն` որպես ելույթային դերասան, իսկ 2014թ-ից աշխատում է թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Սպասավոր), «Մակբեթ» (Զինվոր), «12-րդ գիշեր կամ… սիրուց եմ մեռնում» (Հետևորդ), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Հիսուսի աշակերտ), «Փարիզյան դատավճիռ» (Ոստիկան), «Մեծ լռություն» (Զինվոր, Վարդան), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Սպասավոր), Ա.Խանդիկյանի, Լ.Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ... suicide» (Քաղաքացի), Եվրիպիդեսի «Մեդեա» (Կրեոն) և այլն: 2011թ. Երևանի Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում խաղացել է «Կատակերգության արվեստը» ներկայացման մեջ: Նկարահանվել է «Քայլ ձիով» (2013թ.), «Առաջին դեմք» (2015թ.) ֆիլմերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար