Մուրացան

Արձակագիր

Հայրապետ Հայրապետյան

Մանկագիր, թարգմանիչ

Հակոբ Կոջոյան

Գեղանկարիչ

Շառլ Ժերար

Դերասան, կինոռեժիսոր

Հրանտ Բեգլարյան

Կոմպոզիտոր

Իգիթ Ղարիբյան

Պատմաբան, հնագետ

Հովհաննես Պապիկյան

Լրագրող, հրապարակախոս

Արմեն Դոնելյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ալիս Կապլանջյան

Դերասանուհի

Վիլիկ Զաքարյան

Գեղանկարիչ

Սերժ Ավետիքյան

Դերասան, կինոռեժիսոր

Հմայակ Հակոբյան

Դերասան, աճպարար

Կարինե Բաբաջանյան

Օպերային երգչուհի

Անի Քոչարյան

Դերասանուհի

 

 

 

 

ԷՄՄԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1991թ. հոկտեմբերի 6-ին, Ջավախքի Մերենիա գյուղում: Երեք տարի սովորել է Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: 2002թ. տեղափոխվել է Երևան: 2003թ. հաճախել է «Հասմիկ» մանկապատանեկան երաժշտական թատերախումբ, որտեղ սովորել է 8 տարի: Մասնակցել «Ոսկե նոտա», «Նռան հատիկ» փառատոներին: Ավարտել է նաև Դավիթաշեն համայքի Արվեստի կենտրոնի հոգեբանության բաժինը: Սովորել է Երևանի Ա.Նավասարդյանի անվան թիվ 196 միջնակարգ դպրոցում: 2010-14թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Խանդիկյանի արվեստանոցում: 2011թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական և Երևանի Խորեոգրաֆիայի պետական թատրոններում: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Վ.Վոլոդարսկիի «Սրիկան» (Տատյանա), Վ.Շեքսպիրի «12-րդ գիշեր» (Սեբաստիան), «Ռոմեո և Ջուլիետ» (Պալատական), «12-րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում» (Պալատական), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Սոֆի), Էսքիլեսի «Օրեստեա» (Կասանդրա), «Բուրատինոյի ամանորյա արկածները» (Մալվինա), «Արքայադստեր համբույրը» (Չարքաճուտ), «Մեծ անտառի զավակները» (Իսպանուհի), Ա.Գալինի «Առնետաորս» (Կին), «Հեքիաթն է կանչում» (Շնիկ), «Ճպուռն ու մրջյունը» (Ճպուռ), Մ.Մադկոնախի «Բարձ մարդը» (Մանուկ Հիսուս աղջիկ), Սովաժոնի «Չաո» (Պարող), Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Մարիա), Էվրիպիդեսի «Մեդեա» (Մեդեա) և այլն: 2013թ. մասնակցել է Չեխիայի «Սոուկանի» ամենամյա երիտասարդական փառատոնին, որտեղ խաղացել է Ա.Գալինի «Վելոռիկշա» ներկայացման մեջ: Նկարահանվել է տեսահոլովակում, մասնակցել Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանի տարբեր միջոցառումների, գրական երեկոների: Նկարահանվել է Ք.Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմում: