Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

Արա Պապանյան

Շեփորահար

 

 

 

 

ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1973թ. հուլիսի 3-ին, Երևանում: 1990թ. ավարտել է Երևանի Ռ.Սևակի անվան թիվ 151 միջնակարգ դպրոցը: 1990-95թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1994-95թթ աշխատել է Երևանի Մնջախաղի, 1998թ.` Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, 1998-99թթ` Համազգային, 1999-2003թթ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: 2003թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` «Անվերջ վերադարձ» (Քաղաքացի), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Ըմբոստ), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Մարդասպան), «Ռոմեո և Ջուլիետ» (Հայր Հովհաննես), «Համլետ» (Քահանա), Խ.Միլիանի «Ցիանակալիում…կաթով, կամ առանց կաթի» (Գիլիերմո), Ք.Բոյչևի «Գնդապետ թռչուն» (Կիրո), Վ.Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Միլիցիոներ), Պ.Զեյթունցյանի «Հիսուս նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Քահանա), «Մեծ լռություն» (Հակոբ) և այլն: 2003թ-ից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ դասավանդում է դերասանի վարպետություն: